Armenpress.am-ը գրում է․
Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկների երկու խումբ մնացել է ձյան տակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի Սավոյա շրջանի իշխանությունները:
Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ներկայացուցիչներ, երկու ուղղաթիռ, հատուկ վարժեցված շներ:
Նախնական տվյալների համաձայն՝ չորս մարդ մահացել է: