Armsport.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» դիտարկում է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին գրում է transfermarkt.ru-ն։
32-ամյա ֆուտբոլիստը, որը նոր մրցաշրջանից պիտի խաղա Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Նշվում է, որ հենց պորտուգալացու գալը, որի հետ Մխիթարյանի հարաբերությունները լարված են, կարող է ստիպել ֆուտբոլիստին հեռանալ Հռոմից։
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է մի քանի ամսից, ինչը նրան թույլ է տալիս ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Աղբյուրը գրում է, որ «Զենիթը» պատրաստ է բավարարել խաղացողի՝ բարձր աշխատավարձ ստանալու պահանջները, ինչպես նաև նրան ՉԼ-ում հանդես գալու հնարավորություն տալ։