Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։