Ալիևը հրամանագիր է ստորագրել «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»


12:25 , 7 մայիս, 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»: Այս մասին գրում է minval.az կայքը:

Կառավարությանը հանձնարարվել է լուծել կարգադրությունից բխող խնդիրները: