11:48 , 14 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
Երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում: Նախավարժանքից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին` ժամը 22:45-ին:




