«Շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց». Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին


11:37 , 7 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նմանաբնույթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը:

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- շեշտել էր Բլինկենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: