News.am-ը գրում է.
Գերմանիայի իշխանությունները որոշել են հրաժարվել միայն 60 տարեկանից բարձր մարդկանց համար կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութ օգտագործելու առաջարկից: ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այժմ որոշումը կկայացնեն բժիշկն ու հաճախորդը՝ խորհրդակցությունից հետո, ասել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանը:
Ավելի վաղ գերմանացի մասնագետները խորհուրդ էին տալիս AstraZeneca-ն օգտագործել 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Խորհրդատվությունն արվել է այս դեղամիջոցով պատվաստման հետեւանքով թրոմբոզի դեպքերից հետո, որոնք ավելի շատ ազդել են 50 տարեկանից ցածր կանանց վրա: