Սա ՄԻՊ-ի պատիվն է, բայց մեր բոլորիս ամոթը. Վահե Մակարյան


02:32 , 7 մայիս, 2021
Արման Թաթոյանն իմ ճանաչած ամենազուսպ, ամենահավասարակշռված և ամենահանդուրժող, դրանցով մեկտեղ նաև ամենապրոֆեսիոնալ և իր գործին ամբողջ ուժով նվիրված պաշտոնյան է: Ոչ թե պաշտոնյաներից մեկը, այլ հենց պաշտոնյան!!!
Եվ նրան շատ բարդ է նյարդայնացնել, հունից հանել, ստիպել` զայրացած ու խիստ տոնայնությամբ ելույթ ունենալ: Բայց ստամբուլյան թրքահաճո որոշ երևույթների դա հաջողվեց... Թաթոյանին նման էմոցիոնալ վիճակի մեկ էլ մեր թշնամիներն են հասցնում, որոնց վայրագությունների դեմ նա զօրուգիշեր պայքարում է:
Ի դեպ, նախկինում երբեք Հայաստանի խորհրդարանում ՄԻՊ-ն այսպիսի ելույթ չէր ունեցել և այսպիսի զեկույց չէր ներկայացրել: Սա ՄԻՊ-ի պատիվն է, բայց մեր բոլորիս ամոթը: