Զիդան. Ազարը պետք է խաղա. Նա պետք է վերադարձնի ինքավստահությունը


12:43 , 6 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Չելսիի» դեմ հանդիպումից հետո (2-0) խոսել է խաղի, վնասվածքների ու Էդեն Ազարի մասին.

«Վնասվածքների մասին ընթացիկ մրցաշրջանում շատ ենք խոսել: Այն մեզ շատ խանգարեց: Մեզ մեկ քայլ չհերիքեց եզրափակիչ անցնելու համար: Այժմ մենք պետք է մտածենք միայն Լա Լիգայի մասին:

Այս սխեմայով մենք շատ խաղեր ենք անցկացրել: Ցավոք, շատ էինք պարտվում մենապայքարներում, մեզ ինչ-որ բան չէր հերիքում: Սա խաղ էր, որտեղ մեծ ջանք ու եռանդ էր անհրաժեշտ: Հիմա մենք պետք է նայենք առաջ ու մտածենք առաջիկա խաղի մասին:

Ինչ վերաբերում է Ազարին, նրան պակասում է ինքնավստահությունը, նա պետք է սկսկի խաղալ: Քայլ առ քայլ Էդենը պետք է վերադարձնի նախկին վստահությունը»,-ասել է Զիդանը: