Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը


11:28 , 6 մայիս, 2021
Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76.677-ով ավել է, քան ժամանածների թիվը: Տեղեկությունը հայտել են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից:

4 ամսում Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240891 մարդ, ժամանածներինը՝ 164214 մարդ: