Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան, սուտ է նաև «Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել խորհրդային սահմններով» թեզը


03:25 , 6 մայիս, 2021
Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան։ Հայաստանի պարագայում դրանք պայմանականորեն փաստացի առկա սահմաններ են։ Հատկապես հիմա, երբ Հայաստանը փոքրացել և տեղավորվել է Հայկական ԽՍՀ ներխորհրդային վարչական սահմաններից էլ փոքր տարածքում։ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները ներպետական վարչական բաժանարար գծեր էին և ոչ միջազգային սահմաններ։ Եվ անկախանալուց հետո այդ գծերը «միջազգայնորեն ճանաչված» սահմաններ չեն ճանաչվել, որովհետև ամրագրված չեն միջպետական պայմանագրերով։
Սուտ է նաև «Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել խոռհռդային սահմններով» թեզը։ ՄԱԿ որևէ երկիր հատուկ ընդգծված սահմաններով չի մտնում։ ՄԱԿ ընդունվելիս ընդհանրապես սահմաններ չեն ճանաչվում։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին` ապա դա նույնպես «միջազգայնորեն ճանաչված սահման» չէ։ Որովհետև չկա որևէ օրինական փաստաթուղթ, որով այդ սահմանը միջազգայնորեն ճանաչված է։
Միջազգայոնրեն ճանաչված այս տարածաշրջանում Հայաստանի միակ սահմանները` Ազգերի Լիգայի հանձնարարականով նախագահ Վիլսոնի Իրավարար Վճռով սահմանված, միջազգային իրավունքի մաս հանդիսացող և միջազգային ճանաչում ստացած սահմաններն են։ Ընդ որում` դրանք իրենց մեջ ներառում են շատ և շատ ավելի մեծ տարածքներ ու անցնում են ներկայիս ապօրինի սահմաններից շատ և շատ ավելի հեռու բնագծերով։
Դավաճան անգրագետները դա կա՛մ չգիտեն, կա՛մ էլ գիտեն, բայց հերթական անգամ բացահայտորեն ստում են։