Կանադայում թույլատրել են դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer»- ով


22:34 , 5 մայիս, 2021

Կանադայի Առողջապահության նախարարությունը թույլատրել է 12-15 տարեկան դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer» պատվաստանյութով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CBC հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ պատվաստումը թույլատրվել էր միայն 16-ից բարձր անձանց շրջանում: