«Հրապարակ». Ազգային ժողովի պատգամավորներն այլեւս շոգից չեն տանջվի


09:29 , 14 օգոստոս, 2013

«Հրապարակ»-ը գրում է, թե Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձեւ դահլիճում իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները:

«Չիլլեր» համակարգն արդեն տեղադրված է, ԱԺ պատգամավորներն այլեւս քափ-քրտինքի մեջ կորած չեն ծլկի դահլիճից: Մինչդեռ նորոգված դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր սաունայի, օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, եւ պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ չխեղդվելու համար:

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: