Արդյո՞ք արվում են սահմանազատման աշխատանքներ, և ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում, հրապարակեք այդ քարտեզները. պատգամավորի՝ Փաշինյանին ուղղված հարցին պատասխանեց ԱԳ նախարարը (Video)


19:17 , 5 մայիս, 2021

Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ չեն հրապարակվում այն քարտեզները, որոնցով կատարվում է Ադրբեջանի հետ սահմանազատումը.

«Հարցը քանիցս Ազգային ժողովում հնչել է, սակայն ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կողմից նրբանկատորեն շրջանցվել է և դիվանագիտական պատասխաններ են տրվել: Խոսքը քարտեզագրման սահմանազատման և ՀՀ սահամանների  հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին է վերաբերում, որը մտահոգություններ է առաջացնում մեր քաղաքացիների շրջանում, հատկապես սահմանամերձ, սահմանային բնակավայրեր բնակիչներին: Եթե ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից մեկ քառակուսի մետր տարածք թեկուզ ժամանակավոր զիջվել է թշնամուն, սա քրեորեն պատժելի գործողություն է, արդյոք արվո՞ւմ են սահմանազատման աշխատանքներ, և ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում, հրապարակեք այդ քարտեզները»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ