ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր


14:40 , 5 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ԱՄՆ Միսիսիպի նահանգի Հատիսբերգ քաղաքում փոքր ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է WDAM-TV-ն:

Այժմ դեպքի վայրը շրջափակված է, աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Ոստիկաններն ու հրշեջներն ահազանգին արձագանքել են տեղական ժամանակով 23:20-ին (Երևանի ժամանակով 08:20):

ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է անցկացնում: