Pastinfo.am-ը գրում է.
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 85 պատգամավոր:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: