Թուրքիայի, Ռուսաստանի, ազերիների փոխարեն ձեր երկրի վաղվա մասին մտածեք


00:55 , 14 օգոստոս, 2013

Վերնագիր աչքովս ընկավ. «Թուրքիան, ինչպես եւ ցանկացած կայսրություն, դատապարտված է կործանման»... Ընդհանրապես, նման կանխատեսում-գուշակությունները մեր հայկական լրատվական առօրյայի անբաժանելի մասն են՝ «Ադրբեջանը կործանվելու է», «Ռուսաստանի կայսրությունը փլուզվելու է»... և այլն:
Հարգելիներս, Թուրքիայի, Ռուսաստանի, ազերիների և ձեր հիշատակած կամ չհիշատակած մյուս բոլորի հերն էլ անիծած: Դուք ձեր և ձեր երկրի վաղվա մասին մտածեք, արդեն փլուզման, կործանման եզրին կանգնած Հայաստան երկիրը փրկելու մասին մտածեք: Հո ապուշ չե՞ք, այլոց կործանման մասին ձեր ցնորամիտ կանխատեսումներո՞վ եք մխիթարվում: Թուքիան ու Ռուսաստանը որքան էլ կործանվեն, առնվազն 10-100 Հայաստանի տարածքի չափ պետություն են ունենալու՝ նույնքան անգամ ավելի բնակչությամբ: Ինձ մտահոգում է, որ մեր կործանումից կարող է այլևս հետք չմնա Հայոց լեռնաշխարհում...