Կարեն Աբրահամյանին նոր պաշտոնի կնշանակեն


20:07 , 4 մայիս, 2021

168.am-ը գրում է․

Այսօր ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանը:

168.am-ը փորձեց ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից պարզել, թե ինչն է եղել ազատման պատճառը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը նշեց.

«Մոտակա ժամանակահատվածում, իմ տեղեկություններով, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին կնշանակեն  հավասարազոր պաշտոնի»: