Aysor.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը կառավարության դիմաց ակցիա է իրականացնում։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի։
«Մենք տեսանք ցավալի իրողություն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարումը, ներկայացել է կառավարության շենք, նշանակումներ է արել, ինչը հանցագործություն է», - լրագրողներին ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում երեկ քննարկվել է վարչապետի ընտրության հարցը, առաջադրվել է մեկ թեկնածու ու պատգամավորները չեն ընտրել նրան վարչապետի պաշտոնում։
«132 պատգամավորներից նա վաստակել է ընդամենը մեկի վստահությունը, այսինքն՝ պառլամենտը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետի պաշտոնում, եթե ԱԺ-ն դեմ է, նշանակում է՝ նրա մտքով չպետք է անցնի կառավարության շենք մտնելը։ Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ», - ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: