Վարչապետի թեկնածուի «լեզուն բացվել է», Արցախը «հորով-մորով արեց», անցել է Սյունիքին ու Հայաստանի մյուս սահմաններին


14:03 , 4 մայիս, 2021
Վարչապետի թեկնածուի «լեզուն բացվել է», Արցախը «հորով-մորով արեց», անցել է Սյունիքին ու Հայաստանի մյուս սահմաններին։ Երբ նրան չեն հիշեցնում, թե ով է նա ու ինչ աղետ է բերել Արցախի ու Հայաստանի գլխին, անցնում է նախկին պրոֆեսիոնսլ շանտաժներին։ Հայրենիքի փրկության շարժումը եվ հանրահավաքները հենց դրանով էին կարեվորվում։ Ամեն օր զարթուցիչի նման հիշեցնել` Արցախը հանձնելու, 5000 զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդաների, նվաստացվող ու մորթվող գերիների մասին։ Ու ամենասարսափելին այն է, որ այդ մարդը դեռ ընտրության է գնում` համոզվելու, թե իր սարդային ցանցը որքան թելեր է հյուսել, որքան մարդկանց պահում ադրբեջանաթուրքական ցանցի մեջ։