Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց


09:36 , 4 մայիս, 2021
Նոր ուշագրավ բացահայտումներ
2021 թվականի մայիսի 3-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից ծավալուն և հիմնավոր պատասխան եմ ստացել՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 և 2021 թվականների հրաժարականների մասին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց։
Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կխոսենք այսօր, 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15․00-ին Հանրապետության հրապարակում՝ ՀՀ նախկին վարչապետի հետ ենթադրյալ հանդիպման ժամանակ։ Ցանկացողները կարող են այդ ժամին լինել Հանրապետության հրապարակում կամ հետևել մեզ Facebook սոցիալական ցանցի իմ էջի միջոցով։

May be an image of text