Ամենից շատ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ են հակված ալկոհոլիզմի


02:58 , 4 մայիս, 2021

Ամենից շատ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ են հակված ալկոհոլիզմի, հաղորդում է Իզվեստիան:

Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ հենց այդ խմբի արյուն ունեցող մարդիկ են հակված սպիրտային խմիչքների չափից դուրս օգտագործմանը:

Փորձագետները նրանց թույլ են տվել չափավոր կարմիր գինի խմել:

Գիտնականները չեն բացառել, որ արյան խմբի եւ ալկոհոլի հակվածության միջեւ կապի վրա կարող է ազդել ենթաերիկամների աշխատանքը: