Իմ տեսակը ազգի լավագույն տղերքին հողի տակ դնելը տեսնողին, բայց 120 000 դրամ աշխատավարձի համար դողացողին երբեք չի հասկանա


15:23 , 3 մայիս, 2021
Պետական կառույցներում աշխատող ծանոթներիցս շատ եմ, լսում. 《Ինչ գրում ես, լրիվ ճիշտա, բայց դե չենք կարա լայքենք, հասկանում ես...》
Չէ, չեմ հասկանում, կներեք...
Իմ տեսակը ազգի լավագույն տղերքին հողի տակ դնելը տեսնողին, բայց 120 000 դրամ աշխատավարձի համար դողացողին երբեք չի հասկանա, մենք ամենաթանկն արդեն կորցրել ենք, էլ ինչի՞ց եք վախենում...
《Մարդիկ բարեբախտաբար մահանում են》... դուք էս բարբաջանքը լայքեք, որ պրեմիայից չզրկվեք...
Հ.Գ. Ու չասեք, թե ձայնս տաք տեղից է գալիս...