Փաշինյանի պատկերով փուչիկներ՝ ԱԺ-ի դիմաց. «Ազատագրում» շարժման հերթական ակցիան


13:39 , 3 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

«Ազատագրում» շարժման անդամները քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց էին և հերթական ակցիան էին իրականացնում։ Նրանք իրենց հետ բերել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերով փուչիկներ, որոնք բաց թողեցին Բաղրամյան պողոտայում։

«Այս ակցիան լիովին ցույց է տալիս Փաշինյանի և իր քաղաքական թիմի էությունը։ Փուչիկները ցույց են տալիս, թե իրենք ինչ գործունեություն են ծավալում, այսինքն՝ շատ աղմուկ, բայց ոչ մի դրական արդյունք ու ամենացավալին, որ վերջում այս ամենը պայթում է էս խեղճ ժողովրդի գլխին։