Փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ SputnikV-ով, ԱԺ-ից մեկը կպատվաստվի չինականով. Փաշինյանը չհայտնեց՝ ինքը ինչով է պատվաստվել


13:17 , 3 մայիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»,- խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե այսօր ինքը և կինը ինչ պատվաստանյութով են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի SputnikՎ-ով։

«Հույս ունեմ, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք», ԱԺ դահլիճում վարչապետի պաշտոնակատարիր խոսքը ծիծաղ առաջացրեց,- «Ուզում եմ հավաստիացնել, որ եթե մեր Առողջապխահության նախարարությունը համաճարակների կանխարգելման մարմինները թույլ են տվել որևէ պատվաստանութ, որ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ այդ դիսկուսից դուրս գալ, բոլորը լավ պատվաստանյութեր են»։