22:56 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է
Փարիզն ունևոր չինացիների սիրելի վայրն է: Սակայն այն գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքից 6 հզ. կմ հեռավորության վրա: 108 մետր բարձրություն ունեցող Էյֆելյան աշտարակը, ֆրանսիական այգիները, այստեղ ամեն ինչ հիշեցնում է Փարիզը, բացառությամբ՝ փարիզեցիների:
Այդ բնակելի համալիրը, որը կոչվում է «Երկնային քաղաք», տեղակայված է Շանհայից 200 կմ հեռավորության վրա: Դրա շինարարությունը սկսվել է 2007 թ. և հիմա ավարտին է մոտենում: Չնայած նրան, որ փողոցները դատարկ են, շինարարական ընկերությունը պնդում է, որ բնակարանների վաճառքն ու հանձնումը հաջող է ընթանում: