Եթե վարվեր ճիշտ արտաքին քաղաքականություն, ապա չէր լինի պատերազմ, այն անընդհատ կհետաձգվեր և կլիներ մի այնպիսի ժամանակշրջանում, երբ մենք պատրաստ կլինեինք


18:55 , 2 մայիս, 2021
Երբ ասում են, թե երեսուն տարի թալանեցին, երեսուն տարի բանակը թալանեցին, դրա համար պարտվեց այս իշխանությունը (ազգը չի պարտվել) , ես կրկին մանիպուլացիա եմ տեսնում, կրկին տեխնոլոգիաների կիրառում եմ տեսնում։
2016թ․-ից հետո պարզ դարձավ, որ մենք պետք է կռվենք ԱԹՍ-ների դեմ, և ի՞նչ արեցինք դրա դեմն առնելու համար։ Մենք ասելով նկատի ունեմ պետությանը։ Ոչինչ չարեցինք։ 2018թ․-ից հետո բանակի մասին պատկերացնումները չանցան մայկա-տռուսիկից և ելակից այն կողմ։ Թիրախավորված ճիշտ սպառազինության ձեռքբերման դեպքում կարող էին դեպքերն այլ ուղղությամբ զարգանալ։
Այո՛, երեսուն տարի շարունակ որոշներն օգտվել են իրենց տված լիազությունից և բանակի հաշվին հարստացել, բայց դա ապացուցվե՞ց, թե կրկին մնաց ըստ օդում կախված լուրերի մակարդակի։
Այսուհետև , ով կասի թե բանակը թալանվել է, ես կասեմ, բերեք գեթ մեկ օրինակ, ով դատվել է այդ թալանի համար։ Ինչ տեսակ իշխանություն ասես, որ չի եղել, իրար էլ կուլիսներում հոշոտող, էլ հրապարակներում հոշոտող, միևնույն է, ոչ մեկ չբերեց մեկին ու չասեց՝ սա թալանել է, ուրեմն դատապարտում ենք գնդակահարության։
Եթե վարվեր ճիշտ արտաքին քաղաքականություն, ապա չէր լինի պատերազմ, այն անընդհատ կհետաձգվեր և կլիներ մի այնպիսի ժամանակշրջանում, երբ մենք պատրաստ կլինեինք թե՛ դիվանագիտական ճակատով, թե՛ ռազմական ճակատով։
Եթե ճիշտ սպառազինության վրա շեշտը դրվեր, ապա չէր լինի այս չափի կորուստ, և տխրահռչակ փաստաթղթի պարտադրում։
Ասելիք շատ կա, բայց․․․