Պատժամիջոցների չեղարկումը մոտ է. Իրանի նախագահը երկրի տնտեսության ծաղկման հույս է հայտնել


18:18 , 2 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին Ռոհանին խոսել է կիրակի՝ ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերով համակարգման կենտրոնակայանում: Վերջինս նշել է, որ «թշնամին ձախողել է իր տնտեսական պատերազմն ընդդեմ Իրանի և ընդունել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն անօգուտ է եղել»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ