Հայկական ԲՈՒՀ-ը հազարներով ԲՌԱԿ են տալիս, ինչը խաթարում է մեր պետության դիրքերը


21:41 , 13 օգոստոս, 2013

Հիմա մի բան կասեմ, որ շատ-շատերի դուրը չի գա: Իրականում Հայաստանում բարձրագույն կրթություն չկա, այլ կան ԲՈՒՀ եր, որոնք շրջապատ ձեռքբերելու, ամուսնանալու և դիպլոմ ստանալու հետաքրքիր վայրեր են և տերերի համար չոր բիզնես նախագծեր: Կրթության մասին մեր ուսանողների պատկերացումները ՀԻՄՆԱԿԱՆՈՒմ հին սովետական պատկերացումներն են, երբ պետք էր ընդամենը դիպլոմ ստանալ, այնինչ ԲՈՒՀ երի մեծագույն մասում նորմալ կրթություն է ձգտում ստանալ թերևս 10 ուսանողներից միայն մեկը: Այն կրթությունը, որ հայկական ԲՈՒՀ երում համարում են ԼԱՎ, Եվրոպական ԲՈՒՀ երում միջինից էլ ցածր ցուցանիշ է, սա մենք պետք է հասկանանք, կամ եթե չենք ուզում հասկանալ, ապա պետք է ինքներս մեզ ստենք, շարունակենք մեզ համար ի ծնե տաղանդներ և շարունակենք մեր ԲՈՒՀ ական համակարգի թաղման արարողությանը դամ պահել:

Խոսքս չի վերաբերվում Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարաններին, խոսքս չի վերաբերվում նաև մեր այն հիանալի ու պատվախնդիր ուսանողնեին, ովքեր ոչ միայն գիտակցում են ուսման կարևորությունը, այլ հասկանում են նաև իրենց ծնողների կողմից ծախսած գումարների գինը: Իսկ հիմա ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ. մեր չկայացած ու չսովորած ուսանողները, որոնց մեջ, ցավոք, հիմնականում տղաներ են և որոնք ըստ էության չունեն մասնագիտական գիտելիքներ և իրենց ԶԱՉՈՏ ու ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ստանալու մասին քուչում լիքը միֆեր են պատմում, ՁԵՌՔԻ ՏԱԿ ՈՒՆԵՆ դիպլով, բայց ինչպես տեսնում ենք` չունեն գիտելիք, իսկ եթե ունեն դիպլով ու փաստացի համարվում են բարձրագույն կրթություն ունեցողներ ուրեմն ունեն ՄԵԾ ԱՄԲԻՑԻԱՆԵՐ ու խորապես համոզված են, որ բարձրագույն ավարտած լինելով իրենք ամենաքիչը միջինից բարձր աստիճանի աշխատանք պետք է ունենան:

Սա Հայաստանում դարձել է օրինաչափություն, երբ ազգիս մեծագույն մասը տոգորված է չհիմնավորված ամբիցիաներով, սա էլ իր հերթին բերում է գործազրկության հսկայական աճի և 'բնական' դժգոհության երկրի ներսում: Սա արտագաղթի պատճառներից մեկն է նաև: Ժող ջան եկեք անկեղծ լինենք իրար հետ, նա ով տեսել է եվրոպական և ամերիկյան կրթությունը կփաստի, որ հսկայական տարբերություններ կան, Հայաստանը հետ է մնում նույնիսկ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ոլորտներում, սա նշանակում է, որ մեր ԲՈՒՀ ական համակարգը պետք է կտրուկ փոխել, իսկ դրա արդյուքնում պետք է կրճատվեն ԲՈՒՀ երի քանակը, կներեք արտահայտությանս, բայց մեր ԲՈՒՀ երը հիմա հազարներով ԲՌԱԿ են տալիս, ինչը խաթարում է մեր պետության դիրքերը և այս վիճակի համար հիմնական մեղավոր է նաև պետությունը: