«Խոչընդոտենք ռուս-ադրբեջանական ալյանսի ձեւավորման հնարավորությանը»․ Հմայակ Հովհաննիսյան


22:29 , 13 օգոստոս, 2013

«Խոչընդոտենք ռուս-ադրբեջանական ալյանսի ձեւավորման հնարավորությանը»․ Հմայակ ՀովհաննիսյանAravot.am-ը գրում է.

«Ռուսաստանի համար Ադրբեջանը առանձնահատուկ կարեւոր գործընկեր է: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորեն իրենց էներգակիրների մատակարարման ներուժը, ապա դա լրջագույն կախման մեջ կդնի Եվրոմիության երկրներին, իսկ այն, որ այսօր կոշտ մրցակցություն է գնում Ռուսաստանի եւ եվրոպական երկրների միջեւ` փաստ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, որի ձեւակերպմամբ`Ադրբեջանը կարեւոր երկիր է Ռուսաստանի համար, ու նաեւ տարածաշրջանում: «Ռուսաստանը միշտ էլ կարեւորել է Ադրբեջանին իր քաղտնտեսական սայլին հնարավորինս ամուր կապելու միջոցները»,-նշեց Հովհաննիսյանը: Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի ցուցաբերած հակահայկականության դրսեւորումներին եւ Ադրբեջանի հետ մերձեցումներին, Հովհաննիսյանն ասաց, այստեղ կարեւորվում է այն, որ մեր արտաքին քաղաքական խնդիրների կարգավորման հնարավորությունների առումով հատկանշական է, որ մենք մեր մոտեցումներով խոչընդոտենք, բացառենք, գոնե մեր շահերի հաշվին, ռուս-ադրբեջանական ալյանսի ձեւավորման հնարավորությունը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ