Իրավական նիհիլիզմի գահակալները կրկին թիրախավորել են իրենց կոչմանը հավատարիմ իսկական դատավորներին


22:29 , 1 մայիս, 2021
ԲԴԽ-ում Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդ Գագիկ Ջհանգիրյանը և պատանեկության տարիների բարդույթներն այդպես էլ չհաղթահարած վայ-նախարար Ռուստամ Բադասյանը թիրախավորել են դատավորներ Արման Հովհաննիսյանին և Դավիթ Գրիգորյանին։ Վերջինիս նկատմամբ խայտառակ քաղաքական ճնշումներն արդեն բոլոր են մեկամյակը։
Պարոնայք ապիկար իշխանիկներ, ի շահ պետության և արդարադատության գործելու ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, սևացնել նրանց, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Արդարության և իրավունքի մասին հյուսված ձեր հանրային տրակտատները որևէ մեկին այլևս հավատ չեն ներշնչում, այն ինչ, դատավորները, ում թիրախավորել եք իրենց կենսագրությամբ և մասնագիտական ազնիվ աշխատանքով վաղուց վայելում են վստահություն ու հարգանք։
Լավ կլինի գոնե վերջին ամիսներին զբաղվեք աշխատանքով, որ հետագայում արդարանալու համար մեկ միլիմետր տարածք ունենաք։