Starnews.am-ը գրում է.
Դերասանուհի Զառա Սահակյանը երբեք չի սիրել շատ խոսել իր անձնական կյանքի մասին: Հայտնի է, որ նրա ամուսինը պրոդյուսեր Դավիթ Հարությունյանն է, նրանք որդի ունեն:
Դեռ տարիներ առաջ Զառան հարցազրույցներում խոստովանում էր, որ իր և ամուսնու վեճերն երբեմն այնքան բուռն են լինում, որ նրանց թվում է, որ այլևս չեն կարող մեկ հարկի տակ ապրել.
Եթե նախկինում Զառան մեկնաբանություններ էր անում, ապա հիմա նա ոչ միայն չի խոսում ամուսնու մասին, այլև սոցիալական ցանցերի իր էջերից հեռացրել է իրենց համատեղ լուսանկարները:
Starnews-ի ամենատես աչքից ոչինչ չի վրիպում, նախ մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Զառայի ֆեյսբուքյան էջում որպես ամուսնության կարգավիճակ նշված է, որ նա առանց զույգի է.
Բացի դրանից՝ Զառան 2020 թվականից հետո որևէ ձևով չի խոսում ամուսնու մասին, նույն լռություն էլ ամուսնու ֆեյսբուքյան էջում է: Բոլոր համատեղ լուսանկարները և գրառումները նախորդ տարվա են:
Նշենք, որ նախկինում նրանց զույգի վերաբերյալ հաճախ հիշատակումներ էին անում նրանց ընկերները, սակայն 2020 թվականից սկսած զուգադիպությամբ լռում են նաև նրանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: