Դիտարկումներ Պուտինի Ադրբեջան կատարած այցի համատեքստում, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ


20:24 , 13 օգոստոս, 2013

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի համատեքստում, հարկ եմ համարում մի քանի դիտարկում կատարել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ.
1. հայ-ռուսական երկկողմանի, իրավահավասր հարաբերությունները բխում են երկու երկրների եւ ժողովուրդների շահերից: Նման հարաբերություններ մենք տեսել ենք նախագահներ Ելցինի եւ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում:
2. Հայ-ռուսական հարաբերություներն որեւէ կերպ չպետք է կաշկանդեն Հայաստանի եվրաինտեգրացիոն քաղաքականությանը, այլ երկրների հետ հարաբերություններին: Ավելին, Հայաստանի զարգացման հեռանկարի հարցը պետք է որոշվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
3. Հայաստանը պետք է վերանայի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բարձարաձայնի ռուսական ռազմաբազաներն իր երկրի տարածքից դուրս տեսնելու քաղաքական մտադրության մասին: Իսկ մինչեւ զորքերի դուրս բերումը՝ ռուսական կողմը պարտավոր է տարածքի դիմաց գումար վճարել:
4. Անհրաժեշտ է ուժը կորցրցծ համարել ՙԳույք՝ պարտքի դիմաց՚ ծրագիրը կամ ստիպել, որ ռուսական կողմը կատարի դրանով նախատեսված պարտավորություննեը, այդ թվում՝ ներդրումային:
Առաջիկայում՝ կարող եմ այս ընդհանուր դրույթները հիմնավորել առարկայական փաստարկաներով: