«Շուռնուխին» վերաբերող օրենքը, որին հղել է Փաշինյանը, կորցրել է իր ուժը 2016 թվականին


14:30 , 30 ապրիլ, 2021

Շուռնուխին վերաբերող 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքի կետն ուժը կորցրել է դեռ 2016 թվականին: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, փաստաբան Գեւորգ Դանիելյանը: Նա նկատեց, որ չնայած դրան, չգիտես ինչու, օրենքին դեռ հղումներ են անում:

«Մի՞թե անհրաժեշտ է օրենքում առանձին նշել, որ այդ կետը կորցրել է իր ուժը»,- հարցրեց Դանիելյանը: Փաստաբանի խոսքով` Հայաստանում, առաջին հերթին, անհրաժեշտ է աշխատել բնակչության իրավական մշակույթի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո կասկածելի գործընթացների արդյունքում Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը բաժանվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայիս իրավիճակն առաջացել է այն բանի շնորհիվ, որ 2010 թվականին Հայաստանում ընդունվեց վարչական բաժանման մասին օրենքը, որտեղ գրված էր, որ Շուռնուխից դեպի արեւելք գտնվող տարածքը Ադրբեջանն է: