18:48 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երեխայի անհանգստությունը՝ նյարդային խանգարումները, հանգեցնում են ստամոքսի ցավի,- գրում է Live Science-ը:
Մոտ 330 երեխայի դիտարկումը ցույց է տվել, որ նրանք ունեն ստամոքսի ցավ, որը որակվել է որպես «որովայնային ֆունկցիոնալ սինդրոմի ցավ»: Հսկողական խմբում եղել է 150 առողջ երեխա:
9 տարի անց հարցման միջոցով կրկին ստուգվել է առաջին խմբի մարդկանց հոգեկան վիճակը: Պարզվել է, որ մոտ 50%-ը տառապում է սոցիալական անհանգստությունից , ունի ֆոբիաներ: Հսկողական խմբում նման խնդիրներով տառապել է ընդամնեը 20% -ը:
Վանդերբիլթի համալսարանի աշխատակազմը ցավի առաջացումը կապել է նաև դեպրեսիայի ռիսկի առաջացմանը: Այսինքն՝ այն մեծացնում է սթրեսի մակարդակը, ինչն էլ ֆիզիոլոգիայի վրա ունենում է բացասական ազդեցություն:
Պատճառն այն է, որ որոշ երեխաների նյարդային համակարգը պարզապես շատ զգայուն է անհանգստության և զգայուն՝ ցավի նկատմամբ: