Բոլոր հարցերում Բաքուն ու Մոսկվան ունեն շատ մոտ դիրքորոշումներ. Իլհամ Ալիև


18:41 , 13 օգոստոս, 2013

Բոլոր հարցերում Բաքուն ու Մոսկվան ունեն շատ մոտ դիրքորոշումներ. Իլհամ Ալիև168.am-ը գրում է.

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է ռուս նախագահի այցի կարևորությունը, ինչը հավելյալ հնարավորություն է տալիս քննարկել երկկողմանի հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային քաղաքականությունը. «Մեր համագործակցությունը գործնականում ընդգրկում է բոլոր ոլորտները՝ տնտեսական փոխգործակցություն, հումանիտար ոլորտ, տրանսպորտ, տարածաշրջանային անվտանգություն: Բոլոր հարցերում մենք ունենք շատ մոտ դիրքորոշումներ»: Վլադիմիր Պուտինն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման ու դասավանդման մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հիմք է հանդիսանում երկկողմանի համագործակցության բոլոր այլ ուղղությունների համար: Համագործակցության մասին խոսելիս Պուտինն ուշադրություն է հրավիրել իր հետ բերած մեծ պատվիրակության կազմի վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ