Gulf News. Տարածաշրջանային հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի ջանքերը համընդհանուր անվստահության են հանդիպել


01:31 , 30 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Տարածաշրջանային հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի ջանքերը համընդհանուր անվստահության են հանդիպել, գրում է Gulf News-ը:

Վերջին ամիսներին թուրք պաշտոնյաները փորձել են նվազեցնել լարվածությունը մի շարք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ: Թուրքական «հիացմունքով հարձակումը» նպատակ ունի խարխլել տարածաշրջանային նախաձեռնությունները Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովի արեւելքում Անկարայի ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշման դեմ:

Փետրվարին Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները անցկացրել են Philia միջերկրածովյան երկրների ֆորումի առաջին հանդիպումը, որին Թուրքիային չեն հրավիրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ