Եվրոգոտին մտադիր է Հունաստանին տրամադրել 50 մլն եվրոյի չափով վարկային 3-րդ տրանշը


19:18 , 13 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը նախնական խորհրդատվություններ է սկսել Հունաստանին ավելի քան 50 մլրդ եվրոյի չափով օգնության հակաճգնաժամային երրորդ ծրագրի գործարկման շուրջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով եվրոպական իրազեկ աղբյուրին:

Նրա տվյալներով՝ քննարկվում է նաև ՀՆԱ ծավալի 4-5 տոկոսի չափով Աթենքի պետպարտքի ներման հարցը:

Աղբյուրը նշել է, որ եվրոգոտու երկրներն արդեն նախնական խորհրդակցություններ են սկսել այդ խնդրի շուրջ: