19:09 , 13 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Օդեսայի ոստիկանությունը ձերբակալել է տրամվայ առևանգած 23-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում է ria.ru լրատվական գործակալությունը:
Հանցագործը տրամվայն առևանգել է քաղաքի կետրոնական Ստարոսենի հրապարակից: Մինչ ձերբակալությւոնը նա հասցրել է հոսանքազրկել տրանսպորտային միջոցն ու թաքնվել:
Ձերբակալվածը տրամվայի նախկին վարորդ է, ում աշխատանքից հեռացրել են երկու շաբաթ առաջ: Նա, ընկերների հետ ոգելից խմիչք օգտագործելուց հետո, դուրս է եկել փողոց, որոշել է տրամվայով մի քիչ զբոսնել:
Անհաջողակ հանցագործին սպառնում է նվազգայուն աշխատավարձի 1200-ապատիկի չափով տուգանք, կամ 3-5 տարվա ազատազրկում: