18:23 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վատ են, սակայն հետագայում միայն ավելի կվատանան,- ասվում է The Huffington Post-ի ակնարկում:
Երկու երկրները սառը հարաբերություններից անցել են դեպի սառը ճանապարհով, ու նախագահների հանդիպումը չեղյալ հայտարարելը միայն մոտեցնում է նոր Սառը պատերազմի իրավիճակը:
Եթե Ռուսաստանը նոր պայմանագիր ստորագրի հաջակցություն իրանական միաջուկային օբյեկտների, շարունակի օգնել Սիրիային ու Ասադի ռեժիմին և հակադրվի ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, ապա դա ոչ մի կերպ չի կարող ջերմացնել հարաբերությունները, վստահ է ակնարկի հեղինակը:
«Կարող է թվալ, թե ամբողջ հարցը Սնոուդենն է, սակայն նման որոշումը կայացվելու էր այլ հարցերում հակամարտության պատճառով»,- ասվում է սյունակում:
Ռուսաստանի կառավարությունը ԱՄՆ-ը առանձին խոշոր կայսրություն չի համարում՝ այն դնելով Չինաստանի հետ մի շարքում:
Դրա հետ մեկտեղ՝ ռուսական քաղաքականության՝ ոլորտների բաժանումը հանգեցնում է հիվանդագին ռեակցիաների ԱՄՆ գործողությունների նկատմամբ Մերձավոր Արևելքում ու Միջին Ասիայում: