Այս ամեմը, իհարկե, ժամանակավոր երևույթներ են ու Աստծո կամոք շուտով կանցնի, բայց մի հարց կա, որն ինձ շատ է անհանգստացնում։ Այդ ո՞նց է ստացվում, որ ստոր տականքներն այդքան հետևողական են իրենց ստորության մեջ, իսկ մենք բոլորս՝ ոչ։ Չէ լուրջ, ժողովուրդ, մոռացա՞ք, թե որքան գոհ էիք սյունեցիների ու դատախազության դիմաց հավաքված ցուցարարների՝ մի քանի օր առաջ արտահայտած քաղաքացիական դիրքորոշմամբ (ողջու՛յններս դավաճանների ողջ հոտին)։ Բա հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է եկել։ Հանդիսատես լինելու իրավունք չունենք. մեր Հայրենիքն է կործանվում։