Աշխարհի ամենա-ամենա վայրերը


18:05 , 13 օգոստոս, 2013

Այս հոդվածում առանձնացրել ենք երկրագնդի ամենաէքստրեմալ վայրերը` ըստ տարբեր առանձնահատկությունների, ինչպես օրինակ` ամենաձյունառատ, ամենաանձրևոտ, ամենաարևոտ և այլ վայրերը:

1.Ամենահին քարերը

1

Երկրագնդի վրա մի քանի վայրեր կան, որտեղ հին ժամանակաշրջաններից պահպանված քարեր կարելի է գտնել, դրանցից են օրինակ` Գրենլանդիան, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, սակայն ամենահինը թերևս Կանադայի հյուսիսում գտնվող 4,28 միլիարդ տարվա պատմություն ունեցող Նուվուագիտուք Գրինսթուն Բելթի քարերն են, որոնք առաջացել են դեռևս երկրագնդի կազմավորման ու նոր սառեցման փուլում, երբ բազմաթիվ կոմետներ ու երկնաքարեր էին ընկնում Երկրի վրա:

2

Այնուամենայնիվ, կարելի է նաև ասել, որ «Երկրի վրայի ամենահին քարն» իրականում «Ապոլո 15» առաքելության տիեզերագնացների` Լուսնից բերված քարն է, որը համարվում է, որ 4.5 միլիարդ տարվա պատմություն ունի և կարող էր Լուսնի սկզբնական ձևավորման ժամանակաշրջանի մակերեսից լինել:

2. Ամենաանձրևոտ վայրը

5

Դուք բնականաբար կարծում եք, որ ամենաանձրևոտ վայրը պետք է անձրևային անտառները լինեն, և դուք չեք սխալվում: Պանամային սահմանակից Կոլումբիայի Չոկո շրջանը համարվում է աշխարհի ամենախոնավ տարածքը: 1974թ.-ին Տուտունենդո քաղաքում անձրևային տեղումները 26,303մմ-ի էին հասնում, այն դեպքում երբ քաղաքում տարեկան տեղումների միջին քանակը 11,7սմ է: Անձրևների 2/3 մասը տեղում է գիշերները:

5

Հավայան կղզիներից Քաուայում գտնվող Ուայալեալե լեռան տարեկան ամենաշատ անձրևային օրերն են գրանցվում` տարեկան մինչև 350 անձրևային օր: Այնպես որ, չմոռանաք հաշվի առնել, եթե պատրաստվում եք մեկնել «արևոտ Հավայան կղզիներ»:

3. Ամենաձյունառատ վայրը

5

Ամենաձյունառատ վայրերը բարձր լեռնային խոնավ գոտիներն են: Երբեմն սակայն անակնկալ վայրերում են պատահում մեծ առատությամբ ձյան տեղումներ: 1927թ.-ի փետրվարի 14-ին հետազոտողները Ճապոնիայի Իբուկի լեռան ձյան տեղումները չափել են մինչև 11,82 մետր: Այնուամենայնիվ, ամենաձյունառատ վայրը համարվում են Ամերիկայի խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող լեռները:

5

1971-72թթ.-ին ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Րեյնիեր լեռան վրա ձմռանը ձյան տեղումները հասել են 2.850 սմ, իսկ 1998-99 Բեյքեր Սքի լեռան վրա կազմել է 2,896սմ:

5

5

Մինչ բարձր լեռնային գոտիներում առատ ձյունն այնքան էլ անհարմարություն իրենից չի ներկայացնում և նույնիսկ հաճելի է, հատկապես ձնասահքով զբաղվողների համար, բնակելի վայրերում ձյունը կարող է կաթվածահար անել երթևեկությունը մի քանի օրով և նույնիսկ շաբաթներով: Վերը նշված նկարներում դուք տեսնում եք, թե ինչպես են մարդիկ իրենց հասակով մեկ ձյան մեջ խոռոչներ փորել Ռուսաստանում և Ուկրաինայում:

4. Ամենաչոր վայրը

5

Չիլի Ատակամա անապատի տարածքում տարեկան գրեթե անձրևային տեղումներ չեն լինում: Իսկ 1903 հոկտեմբերից մինչև 1918թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և ոչ մի տեղում չի գրանցվել Արիկա քաղաքում, որն էլ համարվել է ամենաերկար անանձրև տևած ժամանակահատվածը աշխարհում: Ատակամայի որոշ շրջաններ Մարսն են հիշեցնում, և սա զարմանալի չէ, քանի որ այստեղ էլ իրականում անձրևներ չեն տեղում:

5

ԱՄՆ-ում գտնվող Մահվան հովիտը համարվում է ամենաշոգ, չոր և ցածրադիր անապատը, սակայն Կալիֆորնիայում գտնվող Մոհավի անապատը նույնպես բավականին չոր է: Իսկ ամենաերկար չորային ժամանակաշրջանը, որը տևել է 767 օր` 1912թ.-ի հոկտեմբերից մինչև 1914թ.-ի նոյեմբերը, գրանցվել է Սան Բերնարդինոյի Բաղդադ քաղաքում: 1991թ.-ից ի վեր այս քաղաքն այլևս բնակեցված չէ:

5. Ամենաքամոտ վայրը

8

Անտարկտիդայի ծովախորշերից մեկը` Կառավարականը, համարվում է ամենաքամոտ վայրը և պաշտոնապես գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում, ինչպես նաև «National Geographic Atlas» քարտեզների գրքում: Քամու ուժգնությունն այստեղ հասնում է մինչև 240կմ/ժ և ավել:

Հյուսիսային կիսագնդի ամենաքամոտ վայրերից է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում գտվող Կապե Բլանկոն: Ձմռանը քամիներն այստեղ հասնում են մինչև 200 կմ/ժ:

6. Ամենահարթ տարածքը

9

Բոլիվիայի Սալար դե Յունին առաջացել է մի քանի լճերի ցամաքելու հետևանքով, որի արդյունքում բավականին հաստ աղային շերտ է առաջացել` 10,582կմ2: Սալարի աղային շերտի մեջ բավականին մեծ քանակությամբ լիթիում է պարունակվում` ամբողջ աշխարհի լիթիումի պաշարների 70%-ը:

8

Չոր և անկենդան Սալար դե Յունին կենդանանում է նոյեմբերին, երբ ամառային անձրևները այստեղ են գրավում վարդագույն ֆլամինգոներին, որոնք սնվում են ջրի մանր օրգանիզմներով: Իսկ այս տարածքն անձրևներից ավելի հարթ է դառնում և նմանվում հայելու:

7. Ամենախորը քարանձավը

8

Աբխազիայի տարածքում գտնվող Արաբիկա լեռնազանգվածի Վորոնիայի քարանձավը ամենախորն է աշխարհում, որի խորությունը 2191մ է: Այն համարվում է «դինոզավրերի դարաշրջանի» քարանձավ: Այլ կերպ այն հայտնի է Կրուբերա անունով` ռուս աշխարհագրագետ Ալեքսանդր Կրուբերի պատվին, և հայտնաբերվել է 1960թ.-ին, որից հետո այն ժամանակ ամենախորը քարանձավը համարվող 2000մետր խորությամբ Ավստրիայի Լեմփրեքցոֆենը փաստորեն դարձավ երկրորդը:

8

8. Ամենահեռավոր վայրը

8

Ամենահեռավոր վայրը համարվում է Անտարկտիդայում գտնվող «անմատչելի բևեռը»: 1958թ.-ին Սովետական Միությունն այնտեղ բազա է հիմնում, որը շատ կարճ ժամանակում լքում են` այնտեղ թողնելով Լենինի ոսկեգույն պլաստիկից կիսանդրին: Կիսանդրու տակ փոքրիկ տնակ կա, որտեղ այցելուների գիրք է դրված. ստորագրում ու գրառում են թողնում բոլոր նրանք, ովքեր հասնում են այս վայր:

8

9.Ամենահեռավոր կղզին

7

Ատլանտիկ օվկիանոսի հարավային մասի ամենափոքր կղզին Բուվետն է, որը գտնվում է Նորվեգիայի տիրապետության տակ: Դրան ամենամոտ գտնվող ցամաքային տարածքը Անտարկտիդայի Թագուհի Մաուդ տարածքն է, որը 1600կմ դեպի հարավ է գտնվում: Դրան ամենամոտ բնակեցված կղզին Տրիստան դա Կունհան է` 2260կմ հեռավորության վրա, իսկ բնակեցված ամենամոտ ցամաքային երկիրը Աֆրիկայի հարավային հատվածն է, որը 258 կմ հյուսիս-արևելքում է գտնվում:
Հետաքրքիր է իմանալ` Բուվետ կղզում 2004 ֆիլմ են նկարահանել: Կղզին նաև ունի չօգտագործվող ինտերնետային երկրի կոդ` bv.

 8
Այս կղզին 93%-ով ծածկված է սառույցով: Տարածքը կազմում է 49 կմ2 և զուրկ է բուսականությունից` բացառությամբ քիչ քանակությամբ մամուռների ու քարաքոսների: Կղզու մասին ոչ ոք չէր հիշում մինչև 1979թ.-ը, երբ ամերիկյան լրտեսական արբանյակը կղզու մոտակայքում լույսի կրկնակի բռնկում արձանագրեց, որը ոչ պաշտոնական տվյալներով համարվում է ատոմային զենքի իսրայելական և հարավաֆրիկյան համատեղ փորձարկում: