Լեհաստանում վաճառել են Եվրոպայում ամենաերկար շինությունը


16:28 , 13 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի ռազմական գույքի գործակալությունը 5 տարվա անհաջող փորձերից հետո 1,1 մլն դոլարով վաճառել է Մոդլինում՝ Վարշավայի մոտակայքում գտնվող Նովոգեորգիևսկի ամրոցը, որը համարվում է Եվրոպայում ամենաերկար շինությունը, հաղորդում է RIA Novosti-ն:

Լեհական ապստամբությունից հետո Նիկոլայ 1-ինը ռազմական ինժեներ Իվան Դենին հանձնարարեց ընդլայնել ամրոցի տարածքը:

Մի քանի տարի անց այստեղ կառուցվեց 2,25 կմ երկարությամբ զորանոց: Խաղաղ ժամանակ այնտեղ բնակվել է մինչև 20 հազար մարդ: 

Վերջին մրցույթի ժամանակ հաղթող էր ճանաչվել շինարար ընկերություն, որը մտադիր է այնտեղ կառուցել հյուրանոց ու բնակելի տներ՝ պահպանելով պատմական օբյեկտները: 

http://www.przewodnik.e-wyjazd.pl/photo,X7HX,big_8643d03a9a96f25eceaef7eb91df7b12.jpg