16:17 , 13 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից անժամկետ նստացույց անող ակտիվիստները քիչ առաջ փորձեցին տեղադրել իրենց արևի ճառագայթներից պաշտպանող հովանոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Դրանից հետո նստացույց անողներից Վահագն Մինասյանը, 10-15 րոպե ժամանակ տալով քաղաքապետարանին՝ հարցի հանդեպ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար, իրենց երեքի անունից հայտարարեց, որ այն չլինելու դեպքում վրանը տեղադրելու են:
«Չեն տեղադրի միայն հիմնավորում ստանալուց հետո, թե ինչու չի կարելի»,- նշեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ «հաշվի առնելով եղանակային պայմանները և մեր առողջական վիճակը,
ելնելով խաղաղ հավաքներ անցկացնելու մեր սահմանադրական իրավունքից և այդպիսի հավաքների անցկացման ժամանակ մասնակիցների համար բարենպաստ պայմաններ ապահովելու` պետության պարտավորությունից, հայտարարում ենք, որ ներկա պայմաններում մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար նպատակահարմար ենք գտնում այսօր՝ 13.08.2013 թ., ժամը 14:00-ին հովանոց տեղադրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ