Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց՝ որևէ սյունեցու գործողություններում խուլիգանության հանցակազմ առհասարակ չի եղել. փաստաբան


12:07 , 28 ապրիլ, 2021
Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։ Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած բացակայել է հանցակազմի օբեկտը։ Հարգանքներս պարոն Գաբրիելյան։
ՀԳ. Վերահիշյալ գործով միայն մեկ դատավոր ՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։ Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ։