Սերժ Սարգսյանը երկարաձգել է Ապրիամովի և Մարդոյանի զինծառայությունը


15:31 , 13 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 14-ը երկարաձգելու մասին:

Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգվել է երեք տարի ժամկետով: