Էշթոն Քաթչերը 19 տարեկանում փոխել է անունը


21:03 , 13 օգոստոս, 2013

Էշթոն Քեթչերը 19 տարեկանում փոխել է անունը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Երեկ տեղի ունեցած Teen Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրված (Ultimate Choice Award) 35-ամյա Էշթոն Քաթչերն իր երկրպագուներին հայտնել է, որ իրեն խաբեբա է զգում։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

Հանրաճանաչ և տաղանդավոր դերասանը, ով «Ջոբս» ֆիլմում մարմնավորում է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին, հայտնել է, որ Էշթոնն իր երկրորդ անունն է:

Դերասանը խոստովանել է, որ իր առաջին անունը Քրիս է, և որ ինքն այն փոխել է 19 տարեկանում՝ կինեմատոգրաֆի ոլորտ ոտք դնելուն պես:

Նա իր ելույթն ավարտվել է Սթիվ Ջոբսի ոգով՝ ասելով. «Կյա՛նք ստեղծիր, մի՛ ապրիր մեկը»: