18:07 , 13 օգոստոս, 2013Ծնվեց DJ Վակցինաի որդին, Ռազմիկ Ամյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ, դերասանուհիներ Արմինե Պողոսյանը և Աննա Մովսեսյանը նշանադրեցին:

Սա իհարկե հայկական շոու բիզնեսում կատարվող դրական իրադարձություններն էին: Սակայն առանց վեճի շաբաթը եզրափակելն անհնար էր: Հայկ Կասպարովը Մհերին մեղադրեց իր երգը գողանալու մեջ` շատ ծանոթ երևույթ հայկական շոու բիզնեսի համար: ArmStar.am-ն ամբողջ շաբաթ հետևում, հավաքում է հայտնիների «ստատուսները», նկարները և ներկայացնում հայկական շոու բիզնեսով հետաքրքվողների ուշադրությանը:
Երկու օր առաջ լուր էր տարածվել, որ երգչուհի Սիրուշոն ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում հայտվել հիվանդանոցում: Օրվա կեսին, այդ լուրը հերքվեց, իսկ այդ ամենին ի պատասխան երգչուհին գրեց. « նչ ասեմ» :

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի լուսանկարից և «ստատուսից» նոր դուետի «հոտ» է գալիս.,« H-studio ու նոր համագործակցություն»,- գրել է երգչուհին

Երգիչ Հայկոն նոր տեսահոլովակ է նկարահանում, որի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է« backstage»,-գրել է երգիչը և տեղադրել այս լուսանկարը

Երգչի մյուս լուսանկարը ևս մեր ուշադրությունից չվրիպեց: Ուշադրություն Հայկոն և Սպարապետը: Ինչ եք կարծում ինչի մասին են խոսում.« Կուզեի գոնե մեկ րոպեով տեսնել Սպարապետին»

Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը կիսվել է իր լավագույն օրերից մեկի տպավորություններով.« Երեկ իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր: Իմ բարեկամների հետ ես երջանիկ եմ: Հպարտ եմ, որ ձեզ ունեմ»:

Մարդիկ կամ ունենում են լավ տրամադրություն կամ վատ, բայց երգչուհի Նանայի մոտ Սևանի տրամադրություն է.« Այսօր Սևանի տրամադրություն է իմ մոտ»,-գրել է Նանան

Դերասանուհի Իրինա Դանիելյանը որոշել է հայերին զարմացնել կակտուսներով« sweet cactus»,- գրել է դերասանուհին և տեղադրել այս լուսանկարը

Շարունակությունը՝ այստեղ