«Ժողովուրդ»․ 60-հոգանոց զորքի անհետ կորելու դեպքի համար մեղադրվում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը


10:20 , 27 ապրիլ, 2021

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է և հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, և նաև ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել:

Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։ Այսքանով սակայն ամեն ինչ չի ավարտվում. այս և այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ ևս հայտնի են, սակայն նախաքննությանը չվնասելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։