Ինգա և Անուշ Արշակյաններ


21:07 , 13 օգոստոս, 2013

Անուշը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 24-ին, Ինգան ծնվել է 1982 թվականին մարտի 18-ին, երկուսն էլ ծնվել են Երևանում։ Դեռ 1994 թվականին Անուշը հաղթել է Օմսկ քաղաքում տեղի ունեցած մրցույթում, այդ ժամանակվանից նա հանդես է գալիս որպես հեղինակ և կոմպոզիտոր: 1999 թվականին Անուշը հանդես է գալիս իբրև գլխավոր երգիչ, հանդես գալով Հայաստանի ֆիլարմոնիկ անսամբլի հետ։
  
Ինգա Արշակյանը
ուսման հետ համատեղ աշխատում էր Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում, 2000 թվականին նա միացավ իր քրոջը` Անուշին եւ նրանք սկսեցին հանդես գալ միասին։